211652_close_icon
views-count1531 դիտում article-date 10:13 08-05-2023

Բրյունետը՝ արծաթագույն հագուստով և հայկական զարդերով․ Լիվերպուլում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2023»-ի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը։ Ինչպես 2022-ին, այս տարի ևս գորգն ավանդական կարմիր չէ, փիրուզագույն է։

Գորգի վրայով անցել է նաև Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը՝ արծաթագույն հագուստով և հայկական զարդերով: «Ես իսկապես վայելում եմ այս ամենը և հաճույք ստանում մասնակցությունիցս։ Անհամբերությամբ սպասում եմ ավելի մեծ միջոցառումների։ Կաշխատեմ ինձ վրա և կանեմ առավելագույնն իմ ուժերի չափով։ Ես շատ եմ ստեղծագործում, և այդ ամենով շատ շուտով կկիսվեմ ձեզ հետ»,- նշել է երգչուհին։

Բրյունետը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում, մայիսի 11-ին՝ 2-րդ համարի ներքո։ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչը մայիսի 9-ին է, եզրափակիչը՝ 13-ին։

Հիշեցնենք՝ Թուրինում կայացած վերջին մրցույթում ուկրաինական Kalush Orchestra խմբի հաղթանակի շնորհիվ 2023 թվականին Եվրատեսիլը պետք է անցկացվեր Ուկրաինայում։ Բայց դա անհնար է ռուսական ագրեսիայի պատճառով։ Ուստի EBU-ն որոշել է մրցույթն անցկացնել Մեծ Բրիտանիայում, որի մասնակից Սեմ Ռայդերը 2-րդ տեղն էր զբաղեցրել Թուրինում։

Եվրատեսիլի YouTube-յան ալիքում հրապարակվել է այս տարվա տեսահոլովակների թոփ 20-յակը. Հայաստանը ներկայացնող Բրյունետի տեսահոլովակն առաջին տեղում է՝ ավելի քան 5 մլն դիտում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր