2713 դիտում
15:28 08-05-2023
Իդեալական կլիներ, եթե հայկական կողմը չմասնակցելով «անկլավային քննարկումներին», օրակարգ բերեր Արծվաշենը․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Արդյո՞ք կգտնվի որևէ ողջամիտ անձ, որը միևնույն շենքում, համարժեք վերանորոգմամբ իր՝ թվով ութ մեկսենյականոց բնակարաններն, առանց հավելավճար վերցնելու, փոխանակի մեկ հատ մեկսենյականոց բնակարանի հետ:
Վստահ եմ՝ չի գտնվի:
Ըստ հայ-ադրբեջանական բանակցություններից ստացված տեղեկությունների, Ադրբեջանն «իր» անկլավներն է պահանջում (թվով ութ գյուղ): Հայաստանը ոչինչ չի պահանջում՝ ցանկանում է ամեն ինչ թողնել անփոփոխ: Նույնիսկ՝ Արծվաշենը չի պահանջում:
Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը, փաստացի, ցանկանում է Արծվաշենը փոխանակել ութ գյուղի հետ:
Արդյո՞ք իրագործելի է Հայաստանի ցանկությունը:
Ինչ-որ իմաստով հասկանալի կլիներ, եթե հայկական կողմն ընդհանրապես չմասնակցեր «անկլավային քննարկումներին»:
Իդեալական կլիներ, եթե հայկական կողմը չմասնակցելով «անկլավային քննարկումներին», օրակարգ բերեր Արծվաշենը:
Սակայն, բացարձակ ուտոպիա է «անկլավային քննարկումների» արդյունքում, «մեկն ութի հետ» փոխանակելու հույսը:
Այսօրինակ պահվածքն օրվա իշխանությունների արկածախնդրության հերթական դրսևորումն է»։

Նմանատիպ նյութեր
4154 դիտում
23:56 14-05-2020
Ալեքսանդր Կարապետյան․ Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին