211652_close_icon
views-count1528 դիտում article-date 19:04 09-05-2023

Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ժամանակը կգա, կերևա՝ ով է դավաճան. Արգիշտի Քյարամյան

Երևի 4-5 անգամ ընդունել ենք, իրավական հարթության մեջ բոլոր հարցերը քննարկվել են։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչկան կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չի ընդունել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին։

«Ուղղակի մեր հարգարժան ծնողները երբեմն դուրս են գալիս իրավական դաշտից, վիրավորում են նախաքննական մարմնին»,-ասաց նա:

Հարցին` վարչապետը դավաճան կոչվելուց չի վախենում, ինքը, որպես  քաղաքական թիմի անդամ,  վախենո՞ւմ է, Քյարամյանը պատասխանեց. 

«Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում, ժամանակը կգա, կերևա՝ ով է դավաճան, ով է փոքրոգի, գումարով կամ այլ շահերով տոգորված հարցեր տվող»։

Անդրադառնալով 5-րդ շարասյան առկայության մասին հարցին, Քյարամյանն ասաց. «5-րդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա: Եվ այդ 5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, գործերի մի մասն արդեն լուծվել է: Մի մասը հանրայնացվել է, մի մասը նախաքննական շահից ելնելով դեռևս չի հանրայնացվել: Բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով, ինչի պատճառով մենք պարտվեցինք և այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեց և ոնց ավարտվեց: Ես դա ձեզ խոստանում եմ»:

Նմանատիպ նյութեր