211652_close_icon
views-count1042 դիտում article-date 21:58 09-05-2023

Հյուսիս-հարավի ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հաղորդագրություն է տարածռլ․

«Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ36+000 հատվածում (Աղձք և Ուջան բնակավայրերի մոտ) մայիսի 10-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այդ ընթացքում մոտ 15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր