211652_close_icon
views-count6164 դիտում article-date 10:38 10-05-2023

Ապարանը տոնում է եռատոնը

Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության տոն է։ 

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում և գյուղերում  ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:  Ապարան քաղաքում` «Վերածնունդ» հուշահամալիրում  և զինվորական պանթեոնում ամեն տարի, այս տարի նույնպես, համայնքի բնակիչները, հոգևոր դասի և ՏԻՄ  ներկայացուցիչները  հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականում, Արցախի պատերազմում զոհված, բայց հաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս:

Բացի հարգանքի տուրք մատուցելուց՝ Ապարան քաղաքը մի հետաքրքիր սովորույթ ունի, որով նշում է մայիսի իննյան եռատոնը` մինչև տոն օրվա սկիզբը երիտասարդները շրջում են գյուղով, հավաքում են հին ու մաշված անվադողերը  և սպասում երեկոյան ժամին։ Քաղաքի յուրաքանչյուր գյուղում մարդիկ հավաքվում են իրար գլուխ՝ մեկ կամ մի քանի խմբերով ու գյուղի տարբեր տեղերում վառում  են իրենց հավաքած անվադողերը ու մինչև ուշ գիշեր հավաքված են մնում կրակի շուրջ։   Երգում են, պարում, նվագում ու անվերջ կրկնում՝ «Կեցցե՛, Մայիսի 9-ը»։  Գյուղի որ բարձունքին էլ նայես, ուր էլ նայես աչքիդ կզարնեն միայն  կրակները կամ սարերից գլորվող վառվող անվադողերը։ 
   
Թերևս արդեն 3 տարի է, ինչ լիարժեք նշել օրը, չենք կարողանում, սակայն հայ ժողովրդի սրտում կա այն հույսը, որ կգա մի օր ու  ամեն տարվա նման հպարտ կգոչենք.

-Կեցցե՛ Մայիսի 9-ը։
-Ուռա, ուռա, ուռա։

Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր