1030 դիտում
12:51 11-05-2023
Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը խաղաղության պայմանագիր կստորագրվի․ ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ փոքր է համարում հնարավորությունը, որ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Կառավարության այսօրվա նիստում։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի ֆոնին չի փոխել մայիսի 14-ին նախատեսված բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումը։
«Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է խոսել այն ստորագրելու մասին։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- հայտարարեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
1168 դիտում
16:17 26-05-2023
Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21115 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու