211652_close_icon

Փրկարարներն օգնության են հասել Կարմիր գրքում գրանցված վիրավոր թռչունին

views-count1306 դիտում article-date 20:48 13-05-2023
Մայիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող զբոսայգում վիրավոր բազե է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը գիշատիչ լորաճուռակ է (թևը վնասված), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

Նմանատիպ նյութեր