46608 դիտում
10:19 14-05-2023
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում․ Mercedes-ի վարորդը «ձեռքերի, դեմքի և շնչուղիների այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքյի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկանալով, ժամանել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, քաղաքապետի 1-ին տեղակալ Դավիթ Զարոյանն ու քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նշված վայրում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի հեղուկ գազի գազաբալոնից արտահոսք է սկսվել և, հավանաբար, վարորդ՝ Կոտայքի մարզի բնակիչ Հ․Ս․-ն չի պահպանել անվտանգության կանոնները, ինչի հետևանքով պայթյունի նման ձայն է լսվել և վարորդը ձեռքերի, դեմքի և շնչուղիների այրվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այվածքաբանության ազգային կենտրոն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30244 դիտում
12:19 14-05-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Hyundai-ի վարորդը ձեռքերի և դեմքի հատվածում ստացել է այրվածքներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ