23996 դիտում
12:32 15-05-2023
Երևանում 25-ամյա վարորդը Mazda-ով բախվել է կայանված Mercedes-ին, Mercedes-ն էլ՝ Nissan-ին․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հրաչյա Զ․-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թիվ 52 հասցեի դիմացի հատվածում բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Մ.-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է Երևանի բնակիչ 26-ամյա Գոռ Ա.-ի կողմից կայանված Nissan մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, Երևանի բնակիչ 29-ամյա Արսեն Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+