211652_close_icon
views-count1057 դիտում article-date 13:31 16-05-2023

Կիևը ցանկանում է 50 F-16 կործանիչներ ստանալ Արևմուտքից. Politico

Ուկրաինան հուսով է արևմտյան դաշնակիցներից մինչև 50 F-16 կործանիչներ ստանալ: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ մարտական ​​ինքնաթիռների թեման ուշադրության կենտրոնում լինի Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում և Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին:

«Ուկրաինան ցանկանում է ընդհանուր թվով 40-ից մինչև 50 F-16 կործանիչներ, որպեսզի երեք կամ չորս էսկադրիլիա ձևավորի իր երկինքը պաշտպանելու համար», - գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Սակի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ «ոչինչ չունի ռուսական ինքնաթիռները կանգնեցնելու համար»:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը, Զելենսկին ցանկանում է, որ F-16-ը դառնա գլխավոր թեմաներից մեկը մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների՝ հուլիսին Վիլնյուսում կայանալիք հանդիպմանը։ Ըստ Սակի՝ Զելենսկին իր վերջին եվրոպական շրջագայության ժամանակ արևմտյան առաջնորդներից «հավաստիացումներ» է ստացել է, որ նրանք այդ հարցը կքննարկեն առաջիկա օրերին։

Հրատարակության տվյալներով՝ թեև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող Կիևին առաջարկել F-16-եր, սակայն Սակը հայտարարել է, որ այդ երկրները «կարևոր ձայն ունեն միջազգային կոալիցիայում», և Ուկրաինան կցանկանար, որպեսզի նրանք «ոգեշնչեն» այնպիսի դաշնակիցների, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Թուրքիան։

Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումը կսկսվի ամռանը, ինչպես նաև կշարունակվի մյուս երկրների հետ աշխատանքը Կիևին F-16 կործանիչների հնարավոր մատակարարման ուղղությամբ։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ քննարկել է «կործանիչների կոալիցիայի» ստեղծման հարցը։

Նմանատիպ նյութեր