1645 դիտում
14:57 20-05-2023
Հաղթում է թիմային ոգին. հայտնի են «Վարչապետի գավաթ»-ի դպրոցականների մրցաշարի հաղթողները
Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 20-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում:
Առաջին անգամ մրցաշարն անցկացվեց երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը: Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում Սյունիքի թիմն է, երկրորդ հորիզոնականում Վայոց Ձորի Արենիի ներկայացուցիչներն են, իսկ եռյակի վերջում Լոռու մարզի Վանաձորի թիմն է:
Մրցման լավագույն վազորդներն են Շիրակից Մարի Սարգսյանն ու Սյունիքից՝ Արթուր Համբարձումյանը: Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
««Վարչապետի գավաթ» խորագրի ներքո 4 մրցաշար ունենք, և պիտի խոստովանեմ, որ երկու տարվա արդյունքներով նախնական նպատակին, ոգուն ամենաշատը համապատասխանում է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորից ակտիվ մասնակցության համար»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ երկօրյա ճամբարի ժամանակ հրաշալի ժամանակ է անցկացրել մասնակիցների հետ, միասին քննարկումներ են ծավալել: Ըստ վարչապետի՝ մասնակից երեխաներից թե՛ առաջին եզրագիծը հատածը, թե՛ վերջինը՝ նույն ոգևորությամբ էին մրցում:
«Մեր նպատակն այն է, որ դպրոցից թիմի ոգին, անհատական պատասխանատվության ոգին զարգանա: Տեսնում ենք, որ այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»,-ասաց վարչապետը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով սպորտի մասսայականացումը, լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ նախորդ տարվա համեմատ՝ մասնակիցների թիվն ավելացել է:
«Խրախուսական պարգև ունի նաև հաղթող թիմի մարզիչը: Ուսուցիչների դերն այստեղ շատ մեծ է: Բացի անհատական մոտեցումներից, մոտիվացիան պահպանված է բոլոր շերտերում»,-ասաց նախարարը:
Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ:
Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ՝ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):
Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել: Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ ուժերն են չափել 37 դպրոցի 500 աշակերտներ: Ակտիվ մասնակցություն է գրանցվել նաև Արմավիրի մարզում, որտեղ ուժերն են չափել 30 դպրոցի շուրջ 210 աշակերտներ:

Նմանատիպ նյութեր
1222 դիտում
23:26 17-05-2024
Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին
2099 դիտում
22:15 22-04-2022
Պարզ լճի տարածքում կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշար
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում