30371 դիտում
15:48 20-05-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշին, ապա հայտնվել «Ցամաքաբերդ» հագստյան գոտու տարածքում, բախվել քարե պարսպին․ ավտոմեքենան վերածվել է մետաղի ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մխիթար Նազլուխանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 66 կմ հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա առաջ ընթանալով, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Ցամաքաբերդ» հանգստյան գոտու քարե պարսպին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության հերթապահ խումբը։
Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն է կատարել նույն վաշտի պարեկ Հրաչյա Գևորգյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկին հաջողվել է։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+