211652_close_icon
views-count1087 դիտում article-date 14:24 23-05-2023

Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա ուղերձով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 23-ին, հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով:

Լուրը «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախում։

ԱՀ Խորհրդարանն այդ առթիվ գումարել է արտահերթ նիստ, և ընդունել հայտարարություն:

Նմանատիպ նյութեր