211652_close_icon
views-count850 դիտում article-date 16:20 23-05-2023

Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 11 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Հայտնում է Ոստիկանությունը։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման` 6, անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, շորթման, համակարգչային հափշտակության ու խուլիգանության՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր