56689 դիտում
21:47 23-05-2023
Արտառոց դեպք՝ Երևանի կենտրոնում. ոստիկանները որոնում են Հյուսիսային պողոտայում ոչ ադեկվատ պահվածք դրսևորած և սեռական օրգանը աղջիկների մոտ ցուցադրած ու թափահարած տղամարդուն
Երեկ՝ մայիսի 22-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում մի տղամարդ մոտենում է աղջիկներին և սեռական բնույթի առաջարկություններ անում, դրսևորում է ոչ ադեկվատ պահվածք․ ցուցադրում է առնանդամը և թափահարում այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, սակայն նման արարք կատարող քաղաքացուն այնտեղ չեն հայտնաբերել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա Տ.Ա-ն է, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու համար:
Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։