211652_close_icon
views-count1000 դիտում article-date 14:07 24-05-2023

ՀՀ նախագահը մասնակցել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին: Հայտնում է Նախագահի աշխատակազմը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ն աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետությունում՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: «Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո:

Նմանատիպ նյութեր