961 դիտում
17:23 24-05-2023
«Մեկ տոննա կոկաինի հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող»․ Փաշինյան․ «Առավոտ»
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեկ տոննա կոկաինի հայտնաբերման գործին։ Գրում է «Առավոտը»։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց․ «Թեեւ քրեական գործի նախաքննության գաղտնիության պահպանման սկզբունքների առկայության պայմաններում հրապարակումներ չեն լինում, բայց այսօր տեղիք են տալիս որոշակի խոսակցությունների։ Օրինակ՝ երեկ մեր ընդդիմության կողմից կարծիք հնչեցվեց, որ այդպիսի հանցավոր արարքների հեղինակները հնարավոր է, որ հովանավորչության տակ գտնվեն կառավարության կամ քաղաքական թիմի անդամների կողմից։ Կուզեի պատասխաներ ՀՀ վարչապետը՝ պարոն վարչապետ, ի՞նչ նոր զարգացումներ կան եւ ի՞նչ վերլուծություններ ունեք»։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ արտառոց դեպք է։ «Բայց այսօր ոչ թե վերլուծություն, այլ տեղեկություն կարող եմ ներկայացնել, որովհետև այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը։ Այդ կոկաինը՝ մեկ տոննա, կարծես թե հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ խմբակցության անդամ։ Բայց նաեւ չեմ կարող որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել։ Ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել, ընդ որում, կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ»,- ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե գործին պաշտոնատար անձինք առնչվո՞ւմ են։
«Պաշտոնատար անձինք հասկացությունը շատ լայն հասկացություն է, Հայաստանում հազարավոր պաշտոնատար անձինք կան։ Եվ եթե մենք պաշտոնատար անձանց նկատմամբ անաղարտության կանխավարկածով առաջնորդվենք, հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում այդքան խորը քայլեր չէինք ձեռնարկի։ Այդ քայլերը հենց դրանից ելնելով են, որ պաշտոնյան ավելի հեշտ ու արագ կտրվի գայթակղություններին՝ ինչ-որ բան անել։ Այս թեմայով քննարկման մեջ հետեւյալ հարցը կա՝ եթե մենք սկսում ենք շատ թմրանյութեր բացահայտել, դա լա՞վ է, թե՞ վատ։ Դա լատենտային հանցագործություն է համարվում։ Ենթադրենք չկա բացահայտում, իշխանությունն ասում է՝ ես հաղթահարեցի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, բոլորն ասում են՝ ուռա, ինչ լավ է։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, հակառակը։ Քանի բացահայտում ենք, եւ բացահայտման ծավալները մեծանում են, դա մեզ պետք է ինչ-որ առումով գոհացնի, որովհետեւ մենք չենք կարող մտածել, որ թմրանյութերի շրջանառության ծավալները նվազում են, որովհետեւ ՀՀ-ն բարեբախտաբար, թե դժբախտաբար Մարս մոլորակի վրա չէ»,- հավելեց նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
7401 դիտում
09:12 24-10-2019
Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն այժմ ԱՄՆ-ում է. «Ժամանակ»
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին