211652_close_icon
views-count1096 դիտում article-date 11:31 25-05-2023

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային NASAMS ՀՕՊ-ի վաճառքին

Միացյալ Նահանգները հաստատել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգի և հարակից սարքավորումների վաճառքը Ուկրաինային, այն ֆոնին երբ Կիևը փորձում է ուժեղացնել պաշտպանությունը ռուսական հարվածներից, գրում է golosameriki.com-ը:

«Ուկրաինան շտապ պետք է մեծացնի ռուսական հրթիռներից և օդային հարվածներից պաշտպանվելու իր կարողությունը», - ասվում է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) հայտարարության մեջ:

Երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, որոնք աջակցում են Ուկրաինային ռուսական ներխուժման դեմ պայքարում, տասնյակ միլիարդավոր դոլարների զինտեխնիկա են նվիրաբերել Կիևին, բայց այս դեպքում սա վաճառք է։

Նմանատիպ նյութեր