1168 դիտում
14:44 28-05-2023
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել:
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: «Այսինքն՝ մայրուղուց մինչև գյուղ կունենանք բարեկարգ ճանապարհ: Գյուղի ներսի ճանապարհը բավականին լավն է, մանկապարտեզի հարցը լուծված է, լուծված են դպրոցի հարցերը, և մեզ մնում է, որ մեր երեխաները սովորեն, մեր երեխաները նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը՝ պատրաստվեն լինել Հայաստանի Հանրապետության հպարտ և արժանապատիվ քաղաքացի, որն ապրում է խաղաղ միջավայրում և որը սեփական քաղաքացիների համար երջանկություն և բարեկացություն կառուցելու առաջնային միջոցներ է ստեղծում:
Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար, բայց ինչպես ասվեց՝ ամենամեծ աշխատանքը դեռ առջևում է:
Իմիջայլոց, ասեմ՝ ճանապարհին բավականին շատ անմշակ հողեր տեսա, պետք է նաև դրա պատճառները հասկանանք: Արարատյան դաշտում անմշակ հողը շատ զարմանալի տեսարան է, բայց ենթադրում եմ դրա համար կան պատճառներ: Մենք պետք է այդ պատճառների մեջ խորամուխ լինենք, որպեսզի ամեն մի քառակուսի մետրից կարողանանք ստանալ բերք, բարիք, որովհետև դրանից է կախված մեր երկրի նկատմամբ տիրոջ զգացումը:
Կրկին շնորհավոր Հանրապետության օրը և շնորհավոր մանկապարտեզի բացման օրը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել մանկապարտեզով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Վարչապետը Զարթոնք գյուղում նաև հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նմանատիպ նյութեր
2369 դիտում
16:50 24-07-2015
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտակերտի Նոր Սեյսուլան գյուղի մանկապարտեզի բացման արարողությանը
1444 դիտում
15:52 03-09-2023
Վարչապետը ներկա է գտնվել Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացման արարողությանը
3866 դիտում
21:35 20-09-2017
Արցախի վարչապետը Նորագյուղում մասնակցել է մանկապարտեզի նորակառույց շենքի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան