8391 դիտում
22:07 28-05-2023
«Եվ Արագած լեռան գոգին, զարթնե՛ց կրկին Սասնա ոգին»․ Ֆիդայատոն Աշնակ գյուղում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 27-ին լրացավ հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ՝ Գևորգ Չաուշի մահվան 116-րդ տարելիցը։ Հիշատակի այս օրը ամեն տարի նշվում է որպես Ֆիդայատոն՝ Թալին համայնքի Աշնակ բնակավայրում։
Սա պատմության այն եզակի դեպքերից է, երբ հերոսի մահվան օրը վերածվում է համազգային տոնախմբության և հայ ֆիդայիների ոգեկոչման իսկական տոնի։
Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի հայտնի դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
Չաուշը հիշատակվում է որպես մեռնող և հարություն առնող Ֆիդային։
Ֆիդայատոնն Աշնակում նշվեց ազգային ոգով, համախմբելով ինչպես Թալինի համայնքի, այնպես էլ այլ համայնքների բնակիչներին, նրանց էլ ավելի մոտեցնելով ազգային արժեքներին։
Հնչեցին ազգագրական և հայրենասիրական երգեր, հայրենիքը փառաբանող տողեր, տեղի ունեցավ հայկական ազգային պարերի գեղեցիկ կատարումներ։
Շնորհակալական և շնորհավորանքի խոսքերով ելույթ ունեցավ Թալին համայնքի ղեկավար՝ Տավրոս Սափեյանը։
Կազմակերպչական մի շարք հարցերով աջակցում է Աշնակում գործող Եռանկյունի երիտասարդական կենտրոնը, որն ակտիվ հասարակական և կամավորական աշխատանքներ է իրականացնում բնակավայրում։
Վարսի Հակոբյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին