1069 դիտում
12:54 29-05-2023
ԼՂ-ում հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը վերաբերող մոսկովյան քննարկումը չի գոհացնում. Վարչապետ
Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռայկողմ ձեւաչափով բանակցությունների հերթական փուլը, որտեղ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը: Այս մասին ԱԺ հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ թեման մենք քննարկել ենք նաեւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ, եւ ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Սա շատ ցավալի իրվիճկ է: Ես նաեւ հրպարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը:
Նա ասաց, թե շարունակելու են քննարկումները, այդ թվում ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ:
«Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ տարածաշրջանային կոմունիկացիների բացումն էր: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք տարածշրջնային կոմունիկացիաների բացմանը: Մենք պատկերացնում ենք, որ խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմնված կոմունիկաիաների մասին է: Մենք պատրաստ ոենք շատ արագ կոմունիկաիցնաերի մցմանը՝ երկրների սուվերենության եւ իրավազորության ներքո: Մենք այս ընդգծումն արել ենք: մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա: Այստեղ էլ իմ ասած սկզբունքի շրջանակում մենք բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում: Մենք այստեղ ճկուն եւ կռուցողական դիրքորոշում ունենք եւ պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը:Եթե դա տեղի ունենալ, դա լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսական զարգացման համար»,- ընդգեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ:

Նմանատիպ նյութեր
979 դիտում
13:37 26-04-2023
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»