886 դիտում
15:07 30-05-2023
ՀՀ-ն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում
Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։
Նա հայտնեց, որ երկու տարվա ընթացքում, ինչ Հայաստանը Իրանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել, այդ երկրի հետ առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է։ «Կարծում ենք, որ դա լավ ցուցանիշ է։ Բայց նաև գիտեք, որ կան բավականին շատ կաշկանդող հանգամանքներ Իրանի հետ առևտուրն առավել զարգացնելու ուղղությամբ․ պատճառները և օբյեկտիվ են, և սուբյեկտիվ։ Բայց մենք հիմա պլանավորում ենք Չինաստանում, Գերմանիայում ԱՄՆ-ում նշանակել առևտրային ներկայացուցիչներ և զարգացնել շրջանառությունն այդ երկրների հետ ևս»,- ասաց նախարարը։
Խոսելով Ռուսաստանում առևտրային ներկայացուցիչ ունենալու հավանականության մասին՝ Քերոբյանն ընդգծեց, որ ռուսական շուկայի հետ աշխատանքը մի փոքր այլ բնույթ ունի։ «Մենք մեզ բավականին բաց ենք պահում բոլոր այն ռուսաստանցի գործարարների նկատմամբ, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերություններով և փորձում ենք չկենտրոնանալ մեկ անձի կամ ինստիտուտի վրա։ Աշխատանքն այստեղ դիվերսիֆիկացված է»,- նշեց Վահան Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր
1000 դիտում
13:22 19-11-2022
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հույս ունի, որ ԱՄՆ-ն ՌԴ-ում նոր դեսպան կնշանակի
1207 դիտում
09:22 31-12-2014
Առաջիկայում Ռուսաստանը դուրս կմղվի Ուկրաինայի հիմնական առևտրային գործընկերներից ցուցակից
1709 դիտում
16:31 02-11-2022
36 երկրների ներկայացուցիչներ ԱՄՆ-ում քննարկել են ցանցահեններին պատասխանատվության ենթարկելու միջոցները
Այս բաժնից
1441 դիտում
23:07 19-11-2024
ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշարջանառության հերթական դեպքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1291 դիտում
22:49 19-11-2024
Իշխանությունը նոր մահակ է ստեղծել հարկ վճարող հերոս քաղաքացու գլխին․ Անդրանիկ Հարությունով. armlur.am
1030 դիտում
22:42 19-11-2024
Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա․ Telcell-ը խախտում է պայմանագրի կետերը