16235 դիտում
15:17 30-05-2023
Լեգենդար Թաթուլ գյուղում բացվեց և օծվեց թաթուլցիների կողմից հայտնաբերված ու փրկված խաչքարը․ ներկա էին նաև շիրակցի սիրված, ճանաչված հասարակական գործիչն ու 44-օրյայում նահատակված, լեգենդ դարձած հրազդանցի Թաթուլի զինակից ընկերները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մայիսի 28-ին Արագածոտնի մարզի լեգենդար Թաթուլ գյուղում էին հավաքվել տեղի բնակիչներ, Արցախյան պատերազմներին ակտիվ մասնակցություն ունեցած հերոսներ, հերոսածին մայրեր։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թաթուլ գյուղում բացվեց գյուղացիների կողմից հայտնաբերված և փրկված խաչքարը, որը գյուղացիները հայտնաբերել էին կոտրված և, կարելի է ասել՝ ոչնչացվում էր։
Բացմանը ներկա էին նաև Շիրակ աշխարհում հայտնի, սիրված, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս հրազդանցի Թաթուլ Հակոբյանի մարտական ընկերները, այդ թվում՝ Թաթուլ գյուղում բնակվողներ, քանի որ հրազդանցի Թաթուլի անունը նրա ծնողները Թաթուլ են դրել ի պատիվ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի։
Հոգևոր հովվի կողմից խաչքարի օծումը կատարելուց հետո հանդես եկան Թաթուլ համայնքի ղեկավար Բաբիկ Դարբինյանը, խաչքարի վերանորոգման աշխատաքների իրականացման հովանավոր Արտավազդ Գևորգյանը։
Վերանորոգումը կատարել են Ստյոպա Մուրադյանն ու Արմեն Բաղդասարյանը համագյուղացիների հետ համատեղ։
Օծման արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 11-ին, Երևանի ֆիզկուլտ ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հրազդանի սպարապես, լեգենդ դարձած Թաթուլ Հակոբյանի հիշատակին նվիրված «Թիկունքում» գրքի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին լեգենդի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից։ Կենդանի կատարմամբ հանդես եկան սիրված ու ճանաչված երգիչներ Արամոն և Գևորգ Մարտիրոսյանը։ Գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ նաև «գաբրիելա» դուետը։
Ելույթով հանդես եկան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, ապա սիրված մտավորական, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էդիկ Մինասյանը։
Գրքի հեղինակը Թաթուլի կինն է՝ Անահիտը, ով ընթերցողի դատին է հանձնել այս օրերին հայ ընթերցողին շատ անհրաժեշտ գիրքը։ Գրքում ներկայացված է սիրո ու կյանքի մասին, ինչպես նաև Թաթուլի բացակայությունը։
Գիրքը բացում է Թաթուլի իսկական կերպարը, կերպար, որում ամփոփված է իսկական հայը, իսկական զինվորը, հայրենիքը սիրողն ու հանուն հայրենիքի կյանքը զոհաբերողը։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 305+
305+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին