211652_close_icon
views-count200590 դիտում article-date 12:26 31-05-2023

Արտառոց դեպք Երևանում․ քաղաքացին իր բնական կարիքները հոգում է հասարակական վայրում՝ Օղակաձև զբոսայգում, իսկ Տիգրան Ավինյանն ու թաղապետերը դեռ քննարկում են զուգարանների հարցը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ Երևանի քաղաքապետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու Երևանի վարչական շրջանների ղեկավարները, իրար հերթ չտալով, հայտարարում են թե մայրաքաղաքում հրատապ լուծվելու է զբոսայգիներում հասարակական զուգարանների խնդիրը, բազմաթիվ քաղաքացիներ, երբ բնական կարիք են ունենում, չգիտեն՝ որտեղ այն բավարարեն։ 

Այսօր՝ մայիսի 31-ին, մի կին Երևանի կենտրոնում իր բնական կարինքները հոգաց Երվանդ Քոչարի վրա գտնվող Օղակաձև այգում, ծառի տակ։

Մնում է՝ այս հրապարակումից հետո Տ․ Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները խելք-խելքի տան ու, գոնե, քաղաքի կենտրոնում շտապ լուծեն պետքարանների հարցը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ամռան հետ կապված՝ Հայաստանում և մասնավորապես՝ Երևանում ավելացել է զբոսաշրջիկների թիվը։

Իսկ եթե հարցը չլուծվի, ու մարդիկ իրենց բնական կարիքները հոգան այս եղանակով՝ ծառերի տակ, ապա քաղաքապետարանը կարող է էլ ծառահատումներ չանել, ծառերն իրենք իրենց կչորանան։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր