1024 դիտում
18:15 31-05-2023
Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը հեռացվել է կուսակցությունից, քանի բողոքում էր, որ համայնքի ղեկավարը պարտադրում է իրենց որոշումներ ընդունել առանց քննարկման․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մտահոգություն հայտնեց Սպիտակ համայնքում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։
«Մենք մտահոգված ենք ու զայրացած Սպիտակ համայնքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, որտեղ փաստացի խմբակցության ղեկավարը հեռացվեց կուսակցությունից այն պատճառով, որ բողոքում էր, որ համայնքի ղեկավարը պարտադրում է իրենց որոշումներ ընդունել առանց քննարկման, առանց խմբակցության նիստերի, այսինքն` կային որոշումներ, որոնք ուղղակի վիճելի էին, համայնքի շահերից չէին բխում, բայց բերվում էին առաջ, չէին թույլատրում քննարկել։ Ու այս հարցերի բարձրաձայնումը բերեց նրան, որ որոշում կայացվեց նրան ուղղակի հեռացնել կուսակցությունից, այսինքն՝ կուսակցական շահը գերադասվեց համայնքային շահից»,- ասաց տիկին Գրիգորյանը:
Aravot.am-ի տեղեկություններով՝ խոսքը ՔՊ Սպիտակի տարածքային խորհրդի նախկին նախագահ, ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, այժմ անկուսակցական ավագանու անդամ Համլետ Մազմանյանի մասին է։ Նա Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ, միայն նշեց, որ կուսակցությունից իրեն հեռացրել են այս տարվա հունվարին:
Վարդինե Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի եւ Սարամեջ համայնքի ղեկավարի ամուսնու միջեւ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ համայնքապետի որդին ծեծի էր ենթարկել վարչական ղեկավարի ամուսնուն։ «Կամ նույն դեպքում ու նույն համայնքում մենք տեսանք համայնքի ղեկավարի որդու կողմից վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելը, ինչը անընդունելի է, ու այս դեպքը տեղի ունեցավ այն պատճառով, որ վարչական ղեկավարը թույլ էր տվել բնակչությանը բողոք ներկայացնել համայնքային խնդիրների վերաբերյալ»,-ասաց ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը