26323 դիտում
09:21 01-06-2023
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ «Իդեալ» խանութ-սրահի դիմաց բախվել են Porsche Cayenne-ը, Mercedes-ը, Hyundai-ն ու երկու Opel․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Իդեալ» խանութ-սրահի դիմաց բախվել են Porsche Cayenne, Mercedes, Hyundai ու երկու Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվովորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթպահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Էդուարդ Բաղդասարյանն ու Արեգ Ղամբարյանը։
Երթևեկությունը մասամբ՝ վթարի պատճառով դարձել է միակողմանի, սակայն պարեկներին հաջողվում է հետաքրքրասեր վարորդներին ու քաղաքացիներին հեռացնել վթարի վայրից, որպեսզի խցանում տեղի չունենա։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից Porsche Cayenne-ը, Mercedes-ն ու Hyundai-ն եղել են կայանված։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներակայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+