211652_close_icon
views-count1243 դիտում article-date 09:44 01-06-2023

Արդեն իսկ մոտ 400 հազար ստորագրություն է հավաքվել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավական մեծ թափով շարունակվում է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» և «Ո՛չ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը, որն անցկացվել է Երևանում, Արարատում, Մասիսում, Արցախում: «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ հավաքվել է մոտ 400 հազար ստորագրություն։ Այսօրվանից ստորագրահավաքի գործընթացը մեկնարկելու է ՀՀ բոլոր մարզերում, ի մասնավորի՝ խոշոր համայնքներում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ստորագրահավաքի ու նման այլ նախաձեռնությունների թեման լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում, քանի որ առաջին հերթին դրանցով պարզ է դառնում մեր հանրության իրական վերաբերմունքը Արցախի խնդրին: Հենց դրանով է պայմանավորված, որ թե՛ պատգամավորների միջոցով, թե՛ հատկապես մարզերում փորձում են տիրաժավորել Արցախի հարցով հնարավոր հանրաքվե անցկացնելու թեզը:

Այսինքն, մարդկանց «լսացնում» են, թե իբր անիմաստ է միանալ նման ստորագրահավաքներին, թե իբր երբ ժամանակը գա, հաշվի կառնեն ժողովրդի կարծիքը: Իրականում, հանրաքվեի թեման գոնե այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի օրակարգում չկա, ինչի մասին նա, ի դեպ, վերջերս նաև ակնարկել է: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս առումով ՔՊ-ում ևս տարբեր կարծիքներ կան. այստեղ ևս շատերը հստակ գիտակցում են, որ հայ ժողովուրդն Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց ծրագրերին հավանություն չի տա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր