211652_close_icon
views-count1462 դիտում article-date 17:24 01-06-2023

Ուկրաինայի զինված ուժերը փորձել է ճեղքել սահմանը

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել են ահաբեկչություն իրականացնել, ռուս զինվորականները կանխել են դա, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Զինվորականները թույլ չեն տվել սահմանի խախտումներ, գրում է rbc.ru-ն:

Ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ Նովայա Տավոլժանկա շրջանում սահմանը ճեղքելու փորձին մասնակցել են ուկրաինական ուժերի 2 մոտոհրաձգային վաշտ, տանկերով։ Նրանք խոցվել են հրետանու, հրթիռների միջոցով։

Հինգշաբթի առավոտյան Բելգորոդի շրջանի օպերատիվ շտաբը հերքել է այն տեղեկությունը, թե ուկրաինացի դիվերսանտներին հաջողվել է ճեղքել սահմանը։

Վերջին ժամերին Շեբեկինոն և մերձակա բնակավայրերը գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի կրակոցների տակ։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ օգտագործվել են նաև «Գրադ» համակարգերը։ Արդյունքում 1 մարդ վիրավորվել է։

Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին իշխանությունները սկսել են փոքր երեխաներով ընտանիքներին տարհանել Պենզա և Յարոսլավլ։

Նմանատիպ նյութեր