211652_close_icon
views-count934 դիտում article-date 17:51 01-06-2023

Հունվար-մայիսին ՊԵԿ-ն ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։  Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ։ Հայտնում է ՊԵԿ-ը։

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով:

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով:

Նմանատիպ նյութեր