32993 դիտում
23:51 01-06-2023
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Դեբեդ գետում բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի. այն դուրս բերելու համար ժամանել են փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Հաղպատ» գյուղի նոր գերեզմանների մոտ՝ Դեբեդի ափին մոտ՝ գետում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս գնացել էր նշված վայր ձուկ բռնելու։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ա. Ուլուխանյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+