211652_close_icon
views-count853 դիտում article-date 12:32 02-06-2023

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական բարեկամության ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերն անցած տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացել են՝ առանձնանալով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսական, մշակութային ու գիտակրթական արդյունավետ համագործակցությամբ, որում անուրանալի է Ձեր ավանդը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը և նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Նմանատիպ նյութեր