211652_close_icon
views-count59097 դիտում article-date 17:02 03-06-2023

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր, հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կողմից կայանված ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա կայանված, դռները բաց, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ վարորդը մեքենան կայանել է և իրեն կամրջից ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի և ջոկատի համանատար Հովհաննես Աբգարյանի գլխավորությամբ:

Ժամանել է Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավթի Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչ Մկոյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Գարեգին Հակոբյանը։

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի:

Օպերատիվորեն ժամանած Նոր Հաճնի պոլիկլինիկայի շտապօգնության բժիշկները արձանագրել են տղամարդու մահը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հենրիկ Սեթոյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ կամրջի վրա կայանված նշված ավտոմեքենայով է տղամարդը եկել նշված վայր, կայանել այն և իրեն ցած նետել: 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը:

Հրշեջ փրկարարները դին նշված վայրից դուրս են բերել և պատգարակով մոտեցրել են դիատարին:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր