211652_close_icon
views-count31988 դիտում article-date 12:50 04-06-2023

Երևանում պարեկների օպերատիվ գործողության շնորհիվ «Արևելյան խոհանոցի» մոտ ծեծկռտուքը չվերածվեց կրակոցի․ հայտնաբերվել է Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված «Մակարով» տեսակի ատրճանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում Երևանի Արաբկիր վարչական շրջանում կանխվել է հրազենի գործադրմամբ դեպքը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 02։30-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում և Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտա 16 հասցեում գործող «Արևելյան խոհանոց»-ում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ 

Օպերատիվորեն ժամանում են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանում են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ 

Արդեն տեղում պարեկներն ու ոստիկանները հայտնաբերում են մի քաղաքացու, ում դեմքին ու հագուստին առկա են եղել արնանման հետքեր։ 

Պարեկները իրենց ավտոմեքենայում եղած դեղատուփի միջից օգտագործում են անհրաժեշտ բժշկական պարագաներ և օգնություն են ցուցաբերում այդ քաղաքացուն, ապա նրան հրավիրում Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կարճ ժամանակում պարեկներն ու Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նշված վայրից, քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով՝ ձերբակալում և Ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 45-ամյա Սերգո Գալստյանին։ 

Արաբկիրի ոստիկանները պարզում են նաև, որ տուժած քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Էմիլ Հարությունյանն է։ 

Արդեն Ոստիկանության Արաբկիրի բաժնում, անձնական խուզարկությամբ՝ Ս․ Գալստյանի մոտ հայտնաբերում են «Մակարով» տեսակի ատրճանակ 2 փամփուշտատուփով, որոնք լիցքավորված էին 8 փամփուշտներով։

Դեպքի փաստով՝ Ոստիանության Արաբկիրի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ ներկայացվել է նաև Ս․ Գալստյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Մակարով» տեսակի ատրճանակը Ս․ Գալստյանին որպես պարգև տրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր