211652_close_icon
views-count1084 դիտում article-date 13:42 04-06-2023

Բողոքի ցույց Բելգրադում. ցուցարարները պահանջում են նախագահ Վուչիչի հրաժարականը

Սերբիայի մայրաքաղաքում հինգերորդ շաբաթն անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ բռնության։ Պատճառը բազմաթիվ զոհերով զանգվածային փոխհրաձգության դեպքերն էին։ Վերջին ցույցերը հակակառավարական են։ Հաղորդում է Euronews-ը։

Բելգրադում բողոքի ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել։ Ցուցարարները բողոքել են բռնությունների դեմ։ Նրանք պահանջել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի, ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչի և Անվտանգության և տեղեկատվական գործակալության ղեկավար Ալեքսանդր Վուլինի հրաժարականը, ինչպես նաև ատելության քարոզչության և գռեհիկ բովանդակության պատճառով կառավարամետ հեռուստաալիքների փակում։

Ցուցարարները Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով երթով շարժվել են դեպի նախագահի վարչակազմի շենք։ Ցուցարարները օդապարիկներ են նետել դեպի երկինք, որոնց վրա փակցված էր «Վուչիչ, հեռացիր» գրությամբ պաստառ։ 

Երթը տեղի է ունեցել ողբերգական դեպքերից մեկ ամիս անց, որոնց զոհ է դարձել 18 մարդ։ Մայիսի 3-ին դեռահասը կրակ է բացել Բելգրադի դպրոցներից մեկում։ Մեկ օր անց Մլադենովացի մունիցիպալիտետի մերձակայքում երիտասարդը կրակել է անցորդների վրա։

Ցուցարարները Վուչիչին մեղադրում են բոլոր պետական ​​հաստատությունների վերահսկողությունը ապօրինաբար զավթելու մեջ։ Նախագահը հերքում է դա՝ ասելով, որ ընդդիմադիրները ցանկանում են իրեն բռնի ուժով տապալել: Վուչիչը ցույցերը քաղաքական հնարք է անվանել։ 

Նմանատիպ նյութեր