211652_close_icon
views-count1618 դիտում article-date 21:18 04-06-2023

Հունիսի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում hունիսի 4-ի ցերեկը, 6-7-ը շրջանների զգալի մասում, 5-ին, 8-9-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում hունիսի 4-ին, 6-7-ը կեսօրից հետո սպասվում է, 5-ին, 8-9-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Նմանատիպ նյութեր