1222 դիտում
10:05 07-06-2023
ԿԳՄՍ նախարարությունում թափուր հաստիքներ կան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ունի 5 տեղակալ, սակայն պաշտոնական կայքում առկա տվյալների համաձայն՝ պետք է լինի եւս մեկ տեղակալ, որի հաստիքը, սակայն, թափուր է։ Միեւնույն ժամանակ, թափուր է նաեւ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Հայաստանի ամենաերկար անունն ունեցող նախարարությունում այլ թափուր հաստիքներ էլ կան։ Պետ չունի Մասնագիտական կրթության եւ ուսուցման քաղաքականության մշակման եւ ռազմավարության բաժինը, ինչպես նաեւ ամենակարեւոր վարչությունների մեկը՝ Հանրակրթության վարչությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ Իրավաբանական վարչությունում էլ թափուր են փաստաթղթերի ուսումնասիրման եւ դատական գործերի բաժնի պետի եւ օրենսդրության բաժնի պետի հաստիքները:
Եվ ամենակարեւորը՝ նախարարությունը չունի նաեւ մամուլի քարտուղար։ Օրուգիշեր թափանցիկ կառավարման մասին խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրության հետ շփման մասնագետների անգամ չի նշանակում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1324 դիտում
10:10 14-02-2023
Երևանի քաղաքապետարանում մեծ թվով թափուր հաստիքներ են. ԺՊ-ներով կառավարվող կառույցը․ «Ժողովուրդ»
2177 դիտում
15:41 11-06-2021
Տիգրան Ավինյանը փոփոխություն է կատարել Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ. հաստիքներ է կրճատել
2459 դիտում
23:50 22-06-2022
Ֆայտոնչուն ծեծողը ևս պաշտոն կստանա՞․ նոր բաժիններ ու հաստիքներ՝ Գյումրու քաղաքապետարանում. aravot.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը