211652_close_icon
views-count814 դիտում article-date 14:21 07-06-2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 6-ին մասնակցել է Շվեդիայի Թագավորության ազգային օրվան նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական խոսքով: Հայտնումէ  Կառավարությունը։

Մհեր Գրիգորյանն իր խոսքում Կառավարության անունից շնորհավորել է Շվեդիայի ազգային օրվա կապակցությամբ և լավագույն մաղթանքները հղել Շվեդիայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին:

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ բարեկամության ոգով զարգացող հայ-շվեդական հարաբերությունները շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել։

Նմանատիպ նյութեր