211652_close_icon
views-count994 դիտում article-date 10:15 08-06-2023

Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդընթին:

ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու մեր երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները:

Անդրադարձ է եղել հունիսի 1-ին Քիշնևում երկու երկրների վարչապետների կարճ հանդիպմանը և ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի Հայաստան այցին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԹ կողմից իրականացվող խորհրդարանի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները տարածաշրջանի անվտանգության շուրջ մտքեր են փոխանակել բրիտանացի գործընկերների հետ՝ մանրամասնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:

Նմանատիպ նյութեր