211652_close_icon
views-count919 դիտում article-date 15:36 08-06-2023

Մեր ծրագրերում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունն էական է, աջակցությունը՝ լիարժեք․ Մանե Թանդիլյան

Մենք ունենք մեկ որոշու՝ ամբողջական, վերջնական, որը քննարկման ենթակա չէ․ դա այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության որևէ եզրեր չեն լինելու և չկան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին՝ քննարկում եղե՞լ է այլ ընդդիմադիր ուժերի հետ դաշինքով մասնակցելու ընտրություններին, ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Ինչ վերաբերվում է մնացած ու-երին, մենք հաշվի ենք նստելու երևանցիների քվեի հետ՝ ում կտան և ինչքան վստահության քվե, և այդ արդյունքները մեզ համար լինելու են որոշիչ։ Ես նաև խոսեցի այն կարմիր գծերի մասին, որոք մենք ունենք, և եթե կարմիր գծերի հետ համահունչ է այն տեսլականը, որը կունենան շեմը հաղթահարած ուժերը, մենք պատրաստ ենք քննարկելու»։

Հարցին՝ Ռուբեն Վարդանյանի ներգրավվածությունը Երևանում քաղաքապետի ընտրություններին լինելո՞ւ է, Մանե Թանդիլյանն ասաց․ «Դուք գիտեք, որ պարոն Վարդանյանի հետ մենք ունենք գաղափարական, գործընկերային համագործակցություն, որը վաղուց արդեն փաստ է։ Իսկ թե ինչ ձևաչափով կլինի իր մասնացությունը, որովհետև նա գտնվում է Արցախում՝ ապօրինի շրջափակման մեջ, և պայքարում է Արցախի ժողովրդի համար, մեծ կապ ունի իրավիճակի հետ, հետևաբար այս մասով դեռ տարբեր հայտարարություններ կլինեն։ Բայց մեր ծրագրերում և առաջարկներում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունն էական է, աջակցությունը՝ լիարժեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր