211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:19 11-06-2023

14 անտառապահների զոհվելու կապակցությամբ Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել

Աբայի շրջանում 14 անտառապահների զոհվելու կապակցությամբ Ղազախստանում համազգային սուգ է հայտարարվել։ Այս մասին գրել է Aqorda-ն։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցություն է հայտնել անտառտնտեսության՝ Սեմեյ Օրմանի արգելոցում բռնկված լայնածավալ հրդեհի հետևանքով զոհված աշխատակիցների ընտանիքներին և ընկերներին։

Ղազախստանի արևելյան Աբայի շրջանում բնական հրդեհի հետևանքով զոհվել է անտառտնտեսության 14 աշխատակից։ Այս մասին հայտնել էր հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։

Բատպաևսկու անտառտնտեսությունում հրդեհը սկսվել է հինգշաբթի օրն ամպրոպից։ Անանցանելի տեղանքի պատճառով հրշեջներին չի հաջողվել արագորեն մարել այն։ Ուրբաթ օրը հայտնի է դարձավ, որ հրդեհի հետևանքով զոհվել է անտառտնտեսության երեք աշխատակից, ևս 11-ն անհետ կորած էր այդ ընթացքում։

Հունիսի 8-ին անտառային հրդեհ սկսել էր կայծակի հարվածներից։ Նախօրեին դրա տարածքը հասել է 60 հազար հեկտարի։

Նմանատիպ նյութեր