38797 դիտում
18:02 11-06-2023
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին․ վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել երկաթե գազատար խողովակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արտեմ Մակարյանը և կրտսեր պարեկ Արման Բադալյանը։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+