211652_close_icon
views-count1621 դիտում article-date 20:37 11-06-2023

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը World Challenge Cup-ի ոսկե մեդալակիր

Հայ մարմնամարզիկ, մարմնամարզության թիմի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալն է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի մրցումների ժամանակ:

Հայ մարզիկը հենացատկում վաստակել է 15,033 միավոր և գրավել առաջին տեղը:

Հիշեցնենք՝ Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել է 14.000 միավոր և դարձել վարժության արծաթե մեդալակիր:

Այսօր մրցահարթակ են դուրս գալու նաև Արթուր Ավետիսյանը և Արթուր Թովմասյանը, որոնք մտել են օղակներով վարժության եզրափակիչ:

Նմանատիպ նյութեր