211652_close_icon
views-count886 դիտում article-date 19:32 12-06-2023

Հունիսի 13-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց:

Լրացում է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա եւ փոփոխություններ` 020-Ա որոշումներում:

Նմանատիպ նյութեր