1489 դիտում
13:08 16-06-2023
Ադրբեջանը տվել է ԼՂ-ում էթնիկ զտման գործողություների մեկնարկը. Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի եւ բնական գազի մատակարարումների արգելափակումը, որը շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը ԼՂ-ում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ու եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես եւ անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ-ին: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում»,- հայտարարեց վարչապետը։
Նրա խոսքով՝ արդեն խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ՝ արդեն գործողություների մեկնարկի. «Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը: Արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիենրը թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա ասաց, թե այս իրավիճակին Հայաստանի արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում՝ ոչ միայն կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների, այլև՝ հանրությունների մակարդակով։
«Այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շարունակում են կարծել, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմնի շրջանակներում չափազանց կարևոր է ու պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։

Նմանատիպ նյութեր
1201 դիտում
12:22 20-09-2023
Ադրբեջանը նպատակ ունի ավարտին հասցնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը. ՀՀ ՄԻՊ
880 դիտում
19:19 22-07-2023
ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային դերակատարներին ջանքեր գործադրել՝ կանխելու ԼՂ-ում էթնիկ զտումը
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը