49119 դիտում
14:48 17-06-2023
ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը Գեղարքունիքի մարզի պարեկներին փոխանցեց Ներքին գործերի նախարարի և ՀՀ ոստիկանապետի հանձնարարականները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Խուդինյանին ուղեկցում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանն ու Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանը։
Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հավաքվել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի պարեկները։ Գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը Ա․ Խուդինյանին զեկուցեց աշխատանքների մասին, ապա Ա․ Խուդինյանը տվեց հանձնարարականներ և պարեկներին հայտնեց, որ առաջին հերթին այն պարեկները, ովքեր անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն քաղաքացիների՝ այդ թվում օրինախախտում կատարածների նկատմամբ, ապա նրանք այլևս որպես պարեկ չեն լինի, կազատվեն աշխատանքից։ Անգամ քաղաքացին, ով անհարգալից վերաբերմունք կցուցաբերի պարեկի նկատմամբ, ապա մենք չպետք է հավասարվենք նրա մակարդակին, այլ օրենքին համապատասխան մեր գործողություններով նրան կենթարկենք վարչական պատասխանատվության։ Քանի որ Գեղարքունիքի մարզը նաև սահմանամերձ է, ապա պարեկները նույնիսկ 24-ամյա ռեժիմով ծառայություն պետք է կատարեն այդ գյուղերում, հանդիպեն գյուղացիներին, տեղեկանան նրանց խնդիրների մասին, անհրաժեշտության դեպքում էլ այդ խնդիրները ներկայացնեն մարզպետարան։
Ա․ Խուդինյանը հայտնեց նաև, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի որոշումներով՝ 2023 թվականը հայտարարվել է թմրամոլության դեմ պայքարի տարի ու պետք է բնակչության շրջանում ակտիվ պայքար տանել այդ արատավոր երևույթի դեմ։ Պետք է նաև այդ պայքարում ներգրավել երեխաների ծնողներին, քանի որ, ցավոք, այդ բացասական երևույթը արդեն տներ է մտնում և որոշ վայ-մոլախոտեր իրենց ոստայնում են առնում անչափահասներին։ Պետք է ընդհուպ ծնողին բացատրել, ասել, որ թմրամոլության դեմ պայքարում դուք պետք է ոստիկանների, պարեկների, իրավապահ համակարգի հետ դաշինք կնքեք։
Իր խոսքում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա․ Զոհրաբյանն էլ հայտնեց, որ Ոստիկանությունը 24 ժամ՝ տարվա ցանկացած եղանակին, կանգնած է քաղաքացու թիկունքին և նաև պարեկների հետ պայքարելու է ցանկացած հակաիրավական, քրեորեն պատժելի՝ այդ թվում թմրամոլության դեմ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+