211652_close_icon
views-count29375 դիտում article-date 20:21 17-06-2023

Մոտ 300 հազար ԱՄՆ դոլարի խարդախություն հասարակական կազմակերպության կողմից՝ բանակին անհրաժեշտ օգնություններ տալու անվան տակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնից տեղեկություն է փոխանցվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել են, որ Երևանի բնակիչ Էրիկ Ս.-ն 2020 թվականին հիմնադրել է «Շանի» հասարակական կազմակերպությունը և «Ֆեյսբուքյան» կայքէջում գրանցվել է «Shagi Ngo» անվամբ:

Նշված կայքում տեղադրել է բանկային հաշվեհամարներ և քաղաքացիներից հավաքել մոտ 300.000 ԱՄՆ դոլար՝ բանակին անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և ԶՈւ-ին նվիրաբերելու նպատակով, սակայն գումարի մեծ մասը յուրացրել է և իր հանցավոր գործունեությունը քողարկելու համար կարել է վրաններ, քողարկման ցանցեր, ուսապարկեր, այլ պարագաներ, որոնք հանձնել է մարտական հերթապահություն իրականացնող որոշ ջոկատների:

Ստացվող դրամական հոսքերը ակտիվացնելու համար պարբերաբար օգտագործել է «Ազգ-բանակ» եզրույթը՝ այդ կերպ շահագրգռվածություն առաջացնելով քաղաքացիների շրջանում, արդյունքում հավաքված գումարները ԱՄՆ-ում բացված հաշվեհամարներից փոխանցվել են Է. Սարգսյանի անունով, ով խաբեությամբ տիրացել է նշված գումարին:

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով խարդախություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Շանի» հասարակական կազմակարեպության տեսակետը խնդրի վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր