211652_close_icon
views-count919 դիտում article-date 09:53 18-06-2023

Աֆրիկայի երկրների ղեկավարները Պուտինին կոչ են արել դադարեցնել պատերազմը

Աֆրիկյան երկրների պատվիրակությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատերազմի ավարտի համար անհրաժեշտ են բանակցություններ: Դրանց ժամանակը եկել է, ասել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոզան։ Գրում է DW-ն։

Պատվիրակության ուղերձը «հստակ է՝ այս պատերազմը պետք է դադարեցվի», - հավելել է Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարը։ Նա նաև մատնանշել է ռազմագերիների փոխանակման, հետպատերազմյան վերակառուցման և երեխաներին իրենց տներ վերադարձներու անհրաժեշտությունը։

Իսկ Սենեգալի նախագահ Մակի Սալն ընդգծել է Աֆրիկայի ցանկությունը՝ խաղաղություն տեսնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Աֆրիկյան միջնորդները համոզված են, որ դրան կարելի է հասնել երկխոսության միջոցով։

Պուտինն իր հերթին ասել է, որ Մոսկվան հարգում է աֆրիկյան երկրների դիրքորոշումը՝ ի պաշտպանություն խաղաղ կարգավորման, Կիևին մեղադրել է բանակցություններից հրաժարվելու մեջ և հավելել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել գերիների փոխանակումը։

Նմանատիպ նյութեր