ԱՄՆ պետքարտուղարը և ՉԺՀ ԱԳ նախարարը քննարկել են փոխհաղորդակցման խնդիրները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի Չինաստանում սկսել է բանակցությունները բարձր մակարդակով այցի շրջանակներում, ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Ցին Գանի հետ հանդիպումից գրեթե հինգ տարի անց, տեղեկացնում է The Associated Press-ը։
Կողմերը հաղորդակցման բարելավման և հակամարտությունների կանխման զգուշավոր հույս են հայտնել, քանի որ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում՝ առևտրից մինչև տեխնոլոգիաներ և տարածաշրջանային անվտանգություն։
Բլինքենի երկօրյա այցը սկսվել է Ցին Գանի հետ հանդիպմամբ շքեղ զարդարված պետական առանձնատանը, որտեղ չինացի տանտերերը տոնական ընթրիք են կազմակերպելու։
Ավելի վաղ Բլինքենը հայտարարել էր, որ ձգտելու է խուսափել «վրիպումներից» և «պատասխանատվությամբ կառավարել» հարաբերությունները մի երկրի հետ, որին ամերիկյան քաղաքական կուսակցական գործիչները համարում են Վաշինգտոնի համապարփակ գերազանցությանն ուղղված մեծագույն մարտահրավեր։