910 դիտում
17:46 19-06-2023
Ընտրություններից առաջ ասֆալտապատման մոլուցքը փոխանցվել է այս իշխանություններին․ աչքերի առաջ ինչ տեսնում, ասֆալտում են․ Մ․ Առաքելյան
Ընտրություններից առաջ ասֆալտապատման մոլուցքը այժմ էլ փոխանցվել է այս իշխանություններին։ Եվ այդ մոլուցքն այնպես է մթագնել քաղաքային իշխանությունների ուղեղը, որ աչքերի առաջ ինչ տեսնում, ասֆալտում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նա նաև գրել է․ «Պատասխանատու պաշտոնյաններն այդպես էլ չեն հասկանում, որ մայթերը չի կարելի ասֆալտել, ՉԻ ԿԱՐԵԼԻ!!! Ասֆալտի վրայով չի կարելի քայլել, այն էլ Երևանի նման շոգ քաղաքում։ Արևի ճառագայթերից ասֆալտի վրա ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև 60 աստիճանի, ինչի արդյունքում ասֆալտի թունավոր հոտը և ջերմությունից ասֆալտից դուրս եկող ծանր մետաղները հայտնվում են մայթերի վրա քայլող մարդկանց, առաջին հերթին երեխաների օրգանիզմում։
Այս ամենը առաջացնում է ինչպես շնչառական, այնպես էլ սրտանոթային հիվանդություններ։ Էլ չեմ խոսում, ասֆալտի շերտի վրայով քայլելու անհարմարությունների մասին, բայց դե ընտրություններ են, պետք է արագ աշխատել, շատ արագ ու շատ անորակ։ Սրա հետ կապված մի անեկդոտ հիշեցի։ Ասֆալտը գնում ա կատոկի մոտ, ասում ա՝ էս վերջերս ինձ չես դզում»։
Առաքելյանը գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկարներ․

Նմանատիպ նյութեր
1291 դիտում
22:34 19-07-2024
Ընտրություններից անմիջապես առաջ հայտնվում են ուժեր, որ իշխանության համար ձայներ են փոշիացնում․ Մեսրոպ Առաքելյան
Այս բաժնից
460 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
436 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
997 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է