Երեւանն ու Ցինդաոն հռչակվել են քույր քաղաքներ․ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնել
Երեւանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջեւ ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առեւտրի, գիտության եւ տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պաշտոնական հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջեւ գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները:
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:
«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբարություններ, իսկ այսօր ստորագրված համաձայնագիրը եւս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու եւ ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, եւ ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,- նշել է Լեւոն Հովհաննիսյանն ու գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երեւան:
Ցինդաոյի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ շուրջ 10 մլն բնակչություն ունեցող քաղաքը կառավարման իր փորձն ու հնարավորությունները պատրաստ է կիսել գործընկեր Երեւանի հետ: Չժաո Խաոչժին նաեւ ընդգծել է, որ համատեղելով ջանքերը՝ քաղաքները կկարողանան կյանքի կոչել համաձայնագրում ամփոփված բոլոր դրույթները: